Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բացահայտվել է Նոր Խարբերդ համայնքում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը

Բացահայտվել է Նոր Խարբերդ համայնքում կատարված առանձնապես խոշոր չափերով 
գողության դեպքը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 15:00-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ի տարածք և  հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչներ են՝ հայր և որդի՝ ծնված 1961 և 1994թթ., համապատասխանաբար:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ 58-ամյա տղամարդու մասնակցությամբ՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերջինիս կողմից մատնանշված վայրում հայտնաբերվել է գողացված գումարի մեծ մասը:

Նոր Խարբերդ համայնքի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել, իսկ 25-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]