Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան
11:12, 13 Դեկտեմբեր 2019
ԳՅՈՒՄՐԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունները կատարում են ճանապարհների մաքրման աշխատանքեր:
«Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։ Մարզում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան»,-նշեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը՝ վարորդներին խորհուրդ տալով երթևեկել ձմեռային անվադողերով:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում