1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն դեկտեմբերի 12-ին ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը համոզվածություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը նոր ազդակ կհաղորդի հայ-լիտվական համագործակցությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ ջանք չի խնայի երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ հայ-լիտվական կապերը զգալիորեն ակտիվացել են Թավշյա հեղափոխությունից հետո ու նշել, որ Հայաստանում ընթացող բարեփոխումներին նպաստելու համար Լիտվան պատրաստ է ընդլայնել տեխնիկական աջակցությունը։

Տիգրան Ավինյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և այս առումով առանձնացրել հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել մյուս տարի Վիլնյուսում։

Տիգրան Ավինյանը խոսել է մշակման փուլում գտնվող հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հանրային ծառայությունների թվայնացման գործընթացին, որի համակարգումը իրականացվում է փոխվարչապետի գրասենյակի կողմից։ Հաշվի առնելով Լիտվայի ունեցած դրական փորձը այս ոլորտում՝ Տիգրան Ավինյանը հետաքրքրություն է հայտնել ուսումնասիրել առկա համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները քննարկել են ներդրումների խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, թափոնների վերամշակման ոլորտներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Վիլնյուս ուղիղ ավիաչվերթի բացման հնարավորություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]