Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստակամ է պարզաբանումներ ներկայացնել հասցեական բողոքների վերաբերյալ

«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստակամ է պարզաբանումներ ներկայացնել 
հասցեական բողոքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված՝  լրատվամիջոցների և սպառողների  կողմից  ավելի  հաճախակի  են դառնում մատակարար-բաժանորդ հարաբերություններին առնչվող հարցադրումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»  ընկերությունից:

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատել և աշխատում է թափանցիկության սկզբունքով և պատրաստ է համապարփակ տեղեկատվություն տրամադրել թե լրատվամիջոցներից ստացվող հարցադրումների,  թե բաժանորդների կողմից բարձրացված  յուրաքանչյուր անհամաձայնության կամ անհատական բողոքի վերաբերյալ:

Ընկերություն դիմած, Թեժ գծով և  պաշտոնական կայքում գործող «Հետադարձ կապ» բաժնով ստացված հասցեական դիմումներն ու բողոքները ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանումների ու մասնագետների  կողմից՝ սպառողին ներկայացնելով  սպառիչ և մասնագիտորեն հիմնավորված պարզաբանումներ:

Ցավոք, մամուլում և սոցցանցերում երբեմն նաև բացասական շեշտադրումներով ուղեկցվող վերնագրերն ու հրապարակումները ներկայացնում են առավելապես անհասցե ու չփաստարկված բողոքներ, ինչը միանշանակ չի կարող հիմք հանդիսանալ սպառողների խնդիրներն ու հարցերը սահմանված կարգով ուսումնասիրության առարկա դարձնելու, հետևաբար՝ խնդիրներին լուծում տալու, հարցերին պատասխանելու համար:

Սպառած գազի դիմաց «հավելագրումների», «տեսուչ - բաժանորդ մաղարիչով գործարքների», անորոշ ու անանուն դժգոհությունների արծարծումները մամուլում ոչ միայն զուրկ են մասնագիտական հիմնավորումներից, այլև չեն ծառայում նպատակին՝ հնարավոր խնդիրները վեր հանելու և համակարգային լուծումներ գտնելու տեսանկյունից: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում և իր պատրաստակամությունն է վերահայտնում ուսումնասիրել և պարզաբանումներ ներկայացնել բոլոր փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am