Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ. Ջոնսոն

Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ. Ջոնսոն


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների հաշման ընթացքում: Նախնական արդյունքներով՝ պահպանողականները վստահորեն առջեւից են ընթանում:
«Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել Է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել Է Ջոնսոնը:
Վարչապետը վստահորեն ընտրվել Է խորհրդարանում՝ ապահովելով 25 հազար մարդու աջակցությունը: Մեծ Բրիտանիայում բոլոր նախարարները, ներառյալ վարչապետը, պարտավոր են լինել խորհրդարանի անդամներ: Ուստի Համայնքների պալատում չընտրվելու դեպքում քաղաքական գործիչը կորցնում Է նախարարների կաբինետ մտնելու իրավունքը: Համայնքների պալատում իր տեղը պահպանել Է նաեւ նախորդ վարչապետ Թերեզա Մեյը:
650 ընտրատեղամասերից 440-ում քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով պահպանողականները նվաճել են 231 մանդատ՝ 32-ով ավելի, քան 2017 թվականին, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն ստացել Է 153 մանդատ՝ 43-ով պակաս, քան երկու տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]