Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն առեւտրական համաձայնագրի նախագիծը կստորագրեն դեկտեմբերի 13-ին. Wall Street Journal

ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն առեւտրական համաձայնագրի նախագիծը կստորագրեն դեկտեմբերի 13-ին. Wall Street Journal
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Վաշնգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը կարող են արդեն դեկտեմբերի 13-ին ստորագրել երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է Չինաստանի հետ առեւտրական գործարքի առաջին փուլը:
Հրատարակության տվյալներով՝ Լայթհայզերը եւ Ցույ Տյանկայը դեկտեմբերի 13-ին կստորագրեն եթե ոչ համաձայնագրի բուն նախագիծը, ապա, գոնե, դրա հիմնական դրույթները:
Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ համաձայնագիրը նախատեսում Է չինական ներմուծման մաքսերի նոր փուլի չեղարկում, որոնք պետք Է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին: Նաեւ ենթադրվում Է մինչեւ կիսով չափ նվազեցնել արդեն սահմանված 360 միլիարդ դոլարի մաքսերը: Դրա փոխարեն Պեկինը պետք Է կատարի մի շարք պահանջներ, որոնց թվում Է Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական եւ այլ ապրանքների գնման ավելացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]