Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին ավտոմեքենան 200մ գլորվել է ձորը. վարորդի առողջական վիճակը ծանր է

Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին ավտոմեքենան 200մ գլորվել է ձորը. վարորդի 
առողջական վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 17:55-ին տեղեկություն է ստացել, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Վ., ծնված 1979 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 200 մ) ձորը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:  Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կեմտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ