1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու պետությունը նախընտրեց նոր վարկային պարտավորություններ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու պետությունը նախընտրեց նոր 
վարկային պարտավորություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեկ խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից, Վերականգնման վարկերի բանկից եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 131․5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրերը: Նախագծերին կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները։ Ինչու է մեր երկրին տրամադրվել ցածր տոկոսադրույքով վարկեր, ինչու պետությունը նախընտրեց նոր վարկային պարտավորություններ վերցնել, եթե ԿԲ-ում ունի ավանդներ, ինչու վարկերը բյուջետային աջակցության համար են, այլ ոչ թե նպատակային։ Այս հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ն ստացել է ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանից։ Տնտեսական նպատակահարմարության մասին խոսելով, նա նշեց, որ պետության կողմից նախկինում վերցրած վարկերի միջին տոկոսը 2.5 է, իսկ այս համաձայնագրերով միջինն ընդամենը 1.6 տոկոս։ «Եթե անգամ ծախսելու որեւէ այլ տեղ չունենայինք էլ, կարելի էր այդ գումարով  փակել 2.5 տոկոսանոց որեւէ վարկ»,։

Եթե 7-8 տարի առաջ մեր պետության կողմից թողարկված եվրոբոնդերի տոկոսադրույքը 5-7 տոկոս էր, ապա պատճառներից էլ այն, որ օրինակ «Մուդիս», «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունում Հայաստանն ուներ վատ վարկանիշ, կար կոռուպցիա, ՀՆԱ-ն եւ աշխատավարձերը չէին աճում։ «Այսօր մեր երկրում տնտեսական վիճակը բավականին լավ է, նախ՝ բավականին բարձր տնտեսական աճ ունենք, որը հասնում է 7.2 տոկոսի։ Այն ամենաբարձրն է եվրոպական տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, նաեւ մեր տարածաշրջանում, համակարգային կոռուպցիան հաղթահարված է, իսկ միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձրացրել են մեր պետության վարկանիշը։ Երբ բարձրանում է երկրի վարկանիշը, բնականաբար, բարձրանում է մեր հանդեպ վստահությունը եւ դառնում ես ավելի վստահելի գործընկեր։ Դրա շնորհիվ իջնում են նաեւ տոկոսադրույքները, մեծանում են տրամադրվող վարկերի ծավալները»,- ասում է պատգամավորը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]