1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքական էության մեջ ոչինչ չի փոխվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքական էության մեջ ոչինչ չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, ՀՀ առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցը ձայն է խնդրել ու հայտարարել, որ «Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները»:

Ի պատասխան նրա խոսքի՝ ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելն ընդգծել է, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները, Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է: «Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս եւ վաղուց հերքվել են, այնպես որ կոչ կանեի փոքր-ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա…»,- հավելել է Հենրի Թերյելը:

 Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնամոլ թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019 թ․ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով եւս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը» կլինի «ամենամեղմ գործողությունը» հայերի դեմ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հեղինակն այն հիշատակում է որպես «տեղահանություն»: Հոդվածում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է որպես «հաղթապսակ», իսկ Հայոց ցեղասպանության գլխավոր չարագործների հիշատակը համարվում է օրհնանք…

Սա ահազանգ է բոլորիս համար, որ ոչինչ չի փոխվել թուրքական էության մեջ եւ մենք պիտի շարունակենք մեր կայուն հարաբերությունները եւ՛ ԵԱՏՄ եւ՛ ԵՄ ուղղություններով, մեր փոխլրացնող արտաքին քաղաքականությունը եւ՛ ՀԱՊԿ-ի եւ՛ ՆԱՏՕ-ի հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]