Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Իոաննիսյանը կողմ է գաղտնալսման հարցում ոստիկանության լիազորությունների ընդլայնմանը

Իոաննիսյանը կողմ է գաղտնալսման հարցում ոստիկանության լիազորությունների 
ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ,  Հայաստանի Հանրային խորհրդի նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանը հավանություն է տալիս գաղտնալսման առումով ոստիկանության լիազորությունների ընդլայնմանը: «Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում է իրականացվում այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին եւ միայն դատարանի որոշման հիման վրա: Այս հատվածն անփոփոխ է մնացել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա՝ հիշեցնելով, որ այժմ գաղտնալսումն իրականացնում է ԱԱԾ-ն:

«Մենք նախկինում էլ ենք դրա մեջ որոշակի վտանգներ տեսել: Պատկերացրեք, որ խոսքը ԱԱԾ աշխատակցի կատարած հանցագործության մասին է: Չեն կարող չէ՞ նրանց հանձնարարել իրենք իրենց գաղտնալսել»,- նշեց Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ իրերի գոյություն ունեցող դրությունը խանգարում էր տաք հետքերով գործերի բացահայտմանը: «Շատ ժամանակ է վատնվում բյուրոկրատական քաշքշուկների վրա: Իսկ ոստիկանության լիազորությունների ընդլայնումը կմեծացնի սովորական հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը»,- հայտարարեց Դանիել Իոաննիսյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ