Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի խնամք իրականացնող հաստատությունների երեխաներին:

SOAR-ի փոխնախագահ Րաֆֆի Ջեհանյանը ներկայացրել է, որ այդ ծառայությունը մատուցվելու է շարժական մեքենայով, որը կշրջի Հայաստանի մարզերում և տեղում կիրականացնի երեխաների աչքի հետազոտում:

Շարժական մեքենան հագեցած է հետազոտությունների, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքերով: Ծրագիրն իրականացվելու է ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավար Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ:

Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրի իրականացման համար պետք է սկզբնակետ որոշել, և առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել SOAR բարեգործական հիմնադրամին շարունական աջակցություն ցուցաբերելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]