Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման Է նշել

Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման Է նշել
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ երկրի «ապագայի բանաձեւը» բաղկացած Է հինգ պայմանից, որոնցից գլխավորը երկրում խաղաղության հասնելն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առանց խաղաղության ոչ մի զարգացում չի կարող լինել: Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր պայմաններով, այսինքն՝ Ուկրաինային տարածքների ու մեր մարդկանց վերադարձմամբ»,-գրել Է Զելենսկին «Նովոյե վրեմյա» հանդեսի հատուկ թողարկման սյունակում:
Երկրորդ տեղում Զելենսկին դրել Է «արդյունավետ ինստիտուտները եւ բոլորի համար խաղի թափանցիկ կանոնները», ինչին դասել Է «կոռուպցիայի նկատմամբ հաղթանակը եւ արդար դատարանները, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը»:
Երրորդ պայմանը նա համարել Է ներդրումների ներգրավումը, ինչի համար կպահանջվի «վերացնել անանցանելի արգելքները եւ անհարկի կարգավորումները, որոնք արգելակում են բիզնեսի զարգացումը», չորրորդը՝ որակապես այլ ենթակառուցվածքը, այդ թվում՝ ճանապարհները: «Սա այն ամենն Է, ինչն օգնում Է մարդուն՝ ապրել ու հաջողության հասնել Ուկրաինայում: Բժշկական ու կրթական, թվային ու Էներգետիկական, ֆինանսական ու կոմունալ ենթակառուցվածքը»,-հավելել Է նախագահը:
Հինգերորդ բաղադրիչը Զելենսկին համարում Է ժողովրդի իշխանությունը երկրում, ընդ որում՝ «ոչ դեկլարատիվ, այլ իրական»:
Ուկրաինայի նախագահն ընդունել Է, որ երկիրը չի կարող գլոբալ առաջատարության հավակնել ո՛չ տարածքային առումով, ո՛չ ռազմական հզորության տեսանկյունից, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանման, տեխնոլոգիաների բնագավառում կամ արդյունաբերական ներուժով: Միեւնույն ժամանակ Զելենսկին գտնում Է, որ Ուկրաինան կարող Է դառնալ «աշխարհի առավել դինամիկորեն զարգացող երկիրը»:
Ավելի վաղ Զելենսկին արդեն հայտարարել Է, որ Դոնբասում խաղաղության հասնելը համարում Է գլխավոր նպատակը պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]