Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 
նախագահների աշխատանքային հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է  հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների  սերտ համագործակցության կարևորությունը:

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ  Իվան Նոսկևիչը ջերմորեն ողջունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի  գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ  պետական սահմանները հատող հանցավորության դեմ պայքարում պետք է կիրառվեն համարժեք և համակարգված միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:

Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման նպատակով կողմերը պատրաստակամություն են հայտնել՝  իրավական օգնություն ցուցաբերելու և փորձի փոխանակման հարցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]