Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լինել ՀԽ անդամ, չի նշանակում կախված լինել իշխանություններից. Դանիել Իոաննիսյան

Լինել ՀԽ անդամ, չի նշանակում կախված լինել իշխանություններից. Դանիել 
Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանը խոստանում է ներդնել բոլոր ջանքերը ՀԽ արդյունավետ գործունեության համար: Այդ մասին Իոաննիսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

«Քանի որ Սահմանադրությամբ նման մարմին պետք է գոյություն ունենա, ապա այն պետք է լինի արդյունավետ, իսկ ես դրա համար ջանքեր կգործադրեմ։ Լինել Հանրային խորհրդի անդամ՝ չի նշանակում կախված լինել իշխանություններից։ Անգամ աշխատավարձ չեմ ստանալու։ Եվ կաշկանդված չեմ իշխանությունների այն մոտեցումների քննադատության հարցերով, որոնց հետ համաձայն չեմ։ Վարչապետի աշխատակազմը ինձ լավություն չի արել։ Դա ավելի շուտ լրացուցիչ պարտականություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Իոաննիսյանը՝ ավելացնելով, որ հետագայում, ինչպես և առաջ, մտադիր է քաղաքական զսպվածություն ցուցաբերել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]