Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գործադիրը գյուղատնտեսական նշանակության հողամասերի արդյունավետ կառավարման օրինագիծ է ներկայացրել ԱԺ

Գործադիրը գյուղատնտեսական նշանակության հողամասերի արդյունավետ 
կառավարման օրինագիծ է ներկայացրել ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաև անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով։

Նախագիծը կյանքի կոչվելով՝ հնարավորություն կընձեռվի գյուղատնտեսական նշանակության հողամասերն արդյունավետ կառավարել և զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի և գույքի հարկերի հաշվին։

Օրենքի նախագիծը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է դրական եզրակացություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]