1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական բարեփոխումների ընթացքը

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական 
բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ  մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք ցուցաբերում ենք համահավասարություն հարկային և մաքսային վարչարարության հարցերում, ինչպես նաև գործունեության բոլոր այն ոլորտներում, որտեղ կան պետություն-մասնավոր փոխհարաբերություններ։ Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ․ սա է մեր հաջողության հիմնական գործոններից մեկը»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է միջազգային այն բոլոր ցուցիչները, որոնք նախարարության ուշադրության կենտրոնում են՝  նշելով, որ գործողությունների ծրագիրը մշակվում է այդ չափելի միջավայրում։ Նախարարն անդրադարձել է նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և դրա հիմքում ընկած մեթոդաբանությանը։ 

Կողմերը քննարկել են տնտեսական բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև  ԱՄՀ  աջակցության ծրագրերը։ Առաքելությունը հետաքրքրություն է ցուցաբերել Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական շրջանակի մշակման և հաստատման ընթացքի նկատմամբ։

Քննարկում է ծավալվել նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված քայլերի և ոլորտի ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]