Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված արձանագրության ստորագրմանը հավանություն տրվեց

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված արձանագրության 
ստորագրմանը հավանություն տրվեց

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանի կառավարության հետ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար մեր երկրին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, 2015 թ. փետրվարի 5-ին կնքված վերոնշյալ համաձայնագրով ՌԴ կառավարության կողմից տրամադրվող 300 մլն ԱՄՆ դոլար վարկի (որից՝ 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ) մարման ամսաթիվ էր սահմանվել 2019թ. դեկտեմբերի 31-ը:

Ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության և սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների (մատակարարումների) ցանկը զգալիորեն ընդլայնվել էր, և Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետների երկարացման անհրաժեշտություն էր առաջացել:

Նախատեսվող փոփոխություններով երկարաձգվում են վարկի օգտագործման ժամկետները՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից տեղափոխվելով 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

Ծրագրի շրջանակներում առկա մնացորդային գումարները կուղղվեն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման աշխատանքներն ավարտին հասցնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]