Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայ արվեստագետները մեր մշակույթն են ներկայացրել արտերկրում

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայ արվեստագետները մեր մշակույթն են 
ներկայացրել արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի շրջանակում` Հայաստանը նկատելի հաջողություններ է գրանցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռ նախորդ տարվանից Եվրոպական միության  ծրագրի շրջանակում Փոքր թատրոնը մասնակցում է ImPart  ներառական թատերական ծրագրին`եվրոպական գործընկերների հետ համատեղ ներկայացումներ բեմադրելով  և դրանք միջազգային բեմերում ներկայացնելով, Հայաստանից վեց արվեստագետ էլ i-Portunus ճամփորդական դրամաշնորհով ստեղծարար գործունեություն է իրականացրել Եվրոպայի մի շարք երկրներում` ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ:

Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց  «Ստեղծագործ Եվրոպա»  հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը:

«Փոքր թատրոնը Վահան Բադալյանի ղեկավարությամբ բեմադրություններով քարոզում է ներառականությունը` թատերախմբում ներառելով հաշմանդամություն ունեցող դերասանների, հրավիրելով հաշմանդամություն ունեցող հանդիսատեսի:  Այս  տարի ծրագրին մասնակցում է նաև Արէ կատարողական արվեստների փառատոնը, որը հայ արվեստագետներին հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային աշխատարանների և վերապատրաստման ծրագրերի»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ 2019-ի ընթացքում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շնորհիվ հայաստանյան մշակութային կազմակերպությունները համագործակցել են տասից ավելի եվրոպական երկրների գործընկերների հետ:

«Սա լավ հնարավորություն է մշակութային կամուրջներ կառուցելու և դրանք պահպանելու համար»,-շեշտեց նա:

Հայաստանը «Ստեղծագործ Եվրոպա» պետական ծրագրին պաշտոնապես միացել է 2018 թվականի հուլիսից: «Ստեղծագործ Եվրոպա»-ն Եվրոպական միության մշակույթի աջակցության հիմնական ծրագիրն է, որն իրականացվում է յոթամյա փուլերով:

Մեր երկիրը ծրագրի «Մշակույթ» և «Մեդիա»  ենթածրագրերից մասնակցում է միայն «Մշակույթ»-ին, որը հնարավորություններ է բացում մշակույթի բոլոր ճյուղերի համար: Բացառություն են աուդիովիզուալ ոլորտը, կինոն և հեռուստատեսությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am