Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի «Երևան իմ սեր» հիմնադրամին: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, համապատասխան հուշագիրը կստորագրեն հիմնադրամի տնօրենն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը:

Երևանում կանցկացվի ներդրումների և կապիտալի շուկային վերաբերող աշխատաժողով։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Նա կանդրադառնա հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայմանը, միջազգային համագործակցությանը:

Սևանա լճի հիմնախնդիրներին ու ձկան պաշարներին կանդրադառնա ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ կանցկացվի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական և ոչ նյութական գոհարները» խորագրով ցուցահանդես:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված՝ «Կոմիտասը և մենք» համերգաշարի ամփոփիչ համերգը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]