Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին

Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ 
միս իրացնող տնտեսավարողներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև սպանդանոցային ծագման թարմ միս և ենթամթերք իրացնելու պահանջը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր տնտեսավարողների համար պարտադիր է 2020թ. հունվարի 15-ից, սակայն բազմաթիվ իրացման և հանրային սննդի կետեր արդեն օգտվում են միայն սպանդանոցների ծառայություններից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսրական մարմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գործընթացի խթանմանն ու խրախուսմանը ուղղված միջոցառումները:  Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել Էջմիածին քաղաքում գործող միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի անցած երեք իրացման կետերի՝ անհատ ձեռներեցներ Վազգեն Հակոբյանին, Ռոման Կարապետյանին ու Գարուշ Սուքիասյանին:

Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում և հանրային սննդի կետերում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. դրանք փաստում են, որ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը Տեսչական մարմնի կողմից վերահսկվում է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:  

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ snund.am կայքում բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և ենթամթերք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am