Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայի խորհրդարանը մեկ տարով երկարացրեց Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը

Ուկրաինայի խորհրդարանը մեկ տարով երկարացրեց Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն ռադան մինչեւ 2020 թվականի վերջը երկարաձգել Է «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել Է ուկրաինական խորհրդարանի 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա հրապարակման օրվանից:

«Ժողովրդի ծառա» խմբակցությունը դեկտեմբերի 12-ին, մեկնաբանելով օրենքի երկարաձգման անհրաժեշտությունը, հայտարարել Է, որ «դրա ընդունումը նշանակում Է Դոնբասի խնդրի խաղաղ լուծման հանձնառություն, ինչը նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ցուցադրել Է «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ: «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը գոյություն ունի 2014 թվականի հոկտեմբերի 18-ից. ավելի վաղ այն արդեն քանիցս երկարացվել Է: Փաստաթուղթը նախատեսում Է, որ հատուկ կարգավիճակի մասին դրույթներն ուժի մեջ կմտնեն Դոնբասի՝ Կիեւի կողմից չվերահսկվող տարածքներում ժողովրդավարական ընտրությունների անցկացումից եւ զորքերի դուրսբերումից հետո: Մինսկի համաձայնագրերի համաձայն, Ուկրաինայում պետք Է անցկացվի սահմանադրական բարեփոխում՝ հիմնական օրենքում մշտական հիման վրա Դոնբասի ինքնակառավարման հատուկ կարգավիճակի ամրագրմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]