Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

 Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: «Նիդերլանդների ներկայացուցիչների պալատն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-նշում է դեսպան Բալայանը:

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի կողմից համաձայնագրի՝ հատուկ ընթացակարգով վավերացումը երկկողմ հարաբերությունների դրական զարգացում է համարում: «Ակնհայտորեն Հայաստան - Նիդերլանդներ հարաբերությունները որակական նոր փուլ են թևակոխել»,-նշում է ԱԺ փոխնախագահը։

Ներկայացուցիչների պալատը երկրի երկպալատ խորհրդարանի ստորին պալատն է: Մյուսը Սենատն է:

Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են 18 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]