Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Եվրանեսթ»-ում ՀԱԷԿ-ի փակման հարց դնելու ադրբեջանական առաջարկին կողմ է եղել միայն մեկ ադրբեջանցի

«Եվրանեսթ»-ում ՀԱԷԿ-ի փակման հարց դնելու ադրբեջանական առաջարկին կողմ է 
եղել միայն մեկ ադրբեջանցի

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական պատվիրակության՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հարց դնելու փորձերը: Հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի փաստարկները հիմնավոր են եղել մյուս պատվիրակների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում պատվիրակության անդամների ասուլիսում խոսեց Գայանե Աբրահամյանը:

«Բավականին դժվարությամբ հնարավոր դարձավ կասեցնել ադրբեջանական հերթական նախաձեռնությունը՝ կապված Մեծամորի ատոմակայանի փակման հետ: Ադրբեջանական կողմից ուղիղ բառերով շեշտվում էր, թե իբր ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում իրականացվեն ատոմակայանի փակման հարցը և գործընթացները: Հենց քվեարկությունից առաջ հանձնաժողովում ձայնի իրավունք վերցրեցի, և երկար փաստարկներով ներկայացրեցի, թե ինչու է այս առաջարկությունն անընդունելի: Նաև ներկայացրեցինք ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) զեկույցից հատված, որտեղ հստակ շեշտադրվում է, որ Մեծամորի ատոմակայանն իր անվտանգության մակարդակում բավականին առաջընթաց է ապահովել վերջին 2-3 տարիների ընթացքում»,-ասաց Աբրահամյանը:

 Պատգամավորը շեշտադրում է արել նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեր պարտավորություններին, որոնք հստակ սահմանում են, թե ինչ գործընթացով և ճանապարհային ինչ քարտեզով պետք է առաջընթաց ապահովենք: Աբրահամյանը շեշտել է՝ մինչև նոր ատոմակայանը չկառուցվի, այս ատոմակայանի փակման հարցը պետք է օրակարգից դուրս գա:  «Ըստ էության, այդ փաստարկներն ազդեցություն ունեցան, և Արևելյան գործընկերության, նաև Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորները՝ բացառությամբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի,  դեմ քվեարկեցին այս առաջարկին»,-եզրափակեց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]