Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովներում հայկական պատվիրակության բոլոր առաջարկներն ընդունվել են

Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովներում հայկական պատվիրակության բոլոր առաջարկներն 
ընդունվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում կայացած  Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4 հանձնաժողովները ընդունել են ներկայացված բանաձևերի համար հայկական պատվիրակություն բոլոր 13 առաջարկները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:

«Չորս հանձնաժողովների բանաձևերում մենք ընդհանուր 13 առաջարկ էինք ներկայացրել, որոնք բոլորն անցան բոլոր հանձնաժողովներում: Կարծում եմ, որ դա իսկապես մեծ հաջողություն է: Սոցիալական հանձնաժողովում առաջարկել էինք, որ կրթության խնդիրներին առնչվող բանաձևում ներառվի հետևյալը՝ Արևելյան գործընկերության բոլոր երկրներում բացառվի այլատյացության քարոզը և այլատյացության ուսուցումը պետական մակարդակում նաև այլընտրանքային կրթական համակարգում: Առաջարկն ընդունվել է»,-ասաց Աբրահամյանն ու հավելեց՝ դա, բնականաբար, վերաբերում է Ադրբեջանի հայատյացության քարոզին ու հայատյացության քաղաքականությանը:

Քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են  8 առաջարկ: Աբրահամյանը նշեց՝ առաջարկներից ամենակարևորն էր՝ արձանագրվեց, որ Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է ապահովել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի աշխատանքների ուղղությամբ: Մնացած առաջարկները վերաբերել են համակարգային կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը և դրա դեմ պայքարին:

Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքները կայացել են դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]