1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

National Interest-ը նշել Է աշխարհի ամենահզոր նավատորմները

National Interest-ը նշել Է աշխարհի ամենահզոր նավատորմները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The National Interest հանդեսը նշել Է աշխարհի ամենահզոր ռազմածովային նավատորմների հնգյակը՝ դրանում ներառելով ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին տեղում են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը: Ինչպես նշել Է հոդվածի հեղինակը, ԱՄՆ-ն ունի ավելի շատ նավեր, քան ցանկացած նավատորմ աշարհում: «Ոչ մի այլ ռազմածովամին նավատորմ այդպիսի գլոբալ ընդգրկում չունի, ինչպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, որոնք կանոնավորապես գործում են Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաեւ Միջերկրական ծովում եւ Պարսից ծոցում»,- նշում Է նա:

Ամերիկյան նավատորմը, հիշեցնում Է հրատարակությունը, ունի տասն ավիակիր, ինը դեսանտային նավ, 22 հածանավ, 62 Էսկադրային ականակիր, 17 ֆրեգատ եւ 72 սուզանավ: Երկրորդ հորիզոնականում տեղ Է գտել Չինաստանի ռազմածովային նավատորմը: Ներկայում Չինաստանն ունի մեկ ավիակիր, երեք դեսանտային տրանսպորտ, 25 Էսկադրային ականակիր, 42 ֆրեգատ, ութ ատոմային եւ շուրջ 50 սովորական սուզանավ: Ցանկում երրորդ տեղն զբաղեցնում Է Ռուսաստանի ռազմածովային նավատորմը:

Ռուսաստանի նավատորմի կազմում կա 79 խոշոր նավ, այդ թվում՝ մեկ ավիակիր, հինգ հածանավ, 13 Էսկադրային ականակիր եւ 52 սուզանավ: Չորրորդ տեղում Է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմը: Ներկայում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերն ունեն երեք մեծ դեսանտային նավ, 19 ֆրեգատ եւ Էսկադրային ականակիր, յոթ ատոմային հարվածային սուզանավ եւ չորս սուզանավ՝ բալիստիկ հրթիռներով: Հնգյակը եզրափակել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերը: Ծագող արեւի երկրի նավատորմն իր կազմում ունի 114 նավ, ըստ որում դրա միջուկը 46 միավոր քանակով Էսկադրային ականակիրներն են: Ըստ որում Ճապոնիայի ստորջրյա նավատորմը, որը բաղկացած Է 16 նավից, լավագույններից մեկն Է աշխարհում, կարծում Է The National Interest-ը, հաղորդել Է ՈԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]