Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը

ԿԳՄՍՆ-ն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

Մրցույթի SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին (ժամը` 10:00-ից) և կտևի մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը` 18:00-ն), իսկ հավատարմագրված լրագրողների և մարզիչների քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 25-ին` մինչև ժամը 18:00-ն: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նշումով` 10-41 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն: Լրագրողները և մարզիչները իրականացնելու են մրցույթի մասնակիցներից առավելագույնը տասը մարզիկների անհատական համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն (բաց քվեարկություն` արդյունքների հրապարակմամբ):

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների շրջանակը որոշվում է հետևյալ ընթացակարգով. 1. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև դեկտեմբերի 12-ը` հրապարակման համար, ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին է ներկայացնում 2019 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները): 2. ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մինչև  դեկտեմբերի 10-ը մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում 1-3 մարզիկի թեկնածություն, ովքեր ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:  Ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է հանձնաժողովին: Նշված կետերում սահմանված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան` նախարարության կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված մարզիկների և ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների հայտերով ներկայացված մարզիկների անուն-ազգանունների 23 համընկնում է եղել, այսինքն` երկու ցուցակով էլ ներկայացվել են նույն  մարզիկները, բացառություն են կազմել ֆեդերացիաների ներկայացրած երկու մարզիկ: Արդյունքում`  ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը կազմված է 25 մարզիկից: Անվանացանկը կցված է:

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ»  

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ

(Ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 17.07.2017 թ. № 143-Ա/1 հրամանի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 06.12.2019թ. 1195-Ա/2 հրամանով հաստատված չափորոշիչներով, և մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացրած հայտերի)

N

Անուն, ազգանուն

Մարզաձևը

Մրցման անվանումը

Գրաված տեղը կամ հանրաճանաչությունը

1

Ալեքսանյան Արթուր

հունահռոմեական ըմբշամարտ

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

2

Ալեքսանյան Ռուբեն

ծանրամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

3

Ասլանյան Կարեն

հունահռոմեական ըմբշամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

4

Ավետիսյան Արթուր

սպորտային մարմնամարզություն

Համաշխարհային ուսանողական խաղեր

1-ին տեղ

5

Բաղրյան Արսեն

ուշու

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ տեղ

6

Բաչկով Հովհաննես

բռնցքամարտ

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

7

Գալստյան Սլավիկ

հունահռոմեական ըմբշամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ տեղ

8

Գասպարյան Սամվել

ծանրամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

9

Գրիգորյան

Դավիթ

սամբո

Եվրոպական խաղեր

2-րդ  տեղ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

10

Դավթյան Արթուր

սպորտային մարմնամարզություն

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

11

Դավթյան Վահագն

սպորտային մարմնամարզություն

Եվրոպական խաղեր

2-րդ տեղ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ տեղ

12

Կիրակոսյան Տիգրան

սամբո

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

13

Հարությունյան Արսեն

ազատ ոճի ըմբշամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

14

Հովհաննիսյան Արթուր

բռնցքամարտ

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

15

Հովհաննիսյան Դավիթ

ծանրամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

16

Ղազարյան Արսեն

սամբո

Եվրոպական խաղեր

3-րդ տեղ

17

Մանուկյան Մաքսիմ

սամբո

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

18

Մարտիրոսյան Սիմոն

ծանրամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

19

Մինասյան Գոռ

ծանրամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

20

Մկրտչյան Հակոբ

ծանրամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

21

Մխիթարյան Գրիգոր

սամբո

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

22

Մխիթարյան Հենրիկ

ֆուտբոլ

Հանրաճանաչություն: Ֆուտբոլի Հայաստանի ազգային  հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ` մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Իր ակումբի` անգլիական «Արսենալի» կազմում, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի մրցաշարի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներով չմեկնելով Բաքու` հսկայական ճանաչելիություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:

23

Չալյան Կարապետ

հունահռոմեական ըմբշամարտ

Եվրոպական խաղեր

2-րդ  տեղ

24

Չալյան Վահագն

սամբո

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

25

Ջուլֆալակյան Արսեն

հունահռոմեական ըմբշամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]