1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մատրիցա-4»-ը Էկրան կբարձրանա 2021 թվականի մայիսին

«Մատրիցա-4»-ը Էկրան կբարձրանա 2021 թվականի մայիսին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատրիցա» ֆանտաստիկական կինոսագայի չորրորդ մասը Էկրան կբարձրանա 2021 թվականի մայիսի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Warner Bros կինոստուդիան:

«Warner Bros.-ը հայտարարել Է, որ «Մատրիցա-4»-ը Էկրան կբարձրանա 2021 թվականի մայիսի 21-ին»,-ասված Է կինոստուդիայի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Նա հրապարակել Է նաեւ կինոնկարի դերասանական կազմը: Դրանում զբաղված կլինեն Քիանու Ռիվզը, Քերի-Էնն Մոսը, Ջադա Փինքեթ-Սմիթը, Յախյա Աբդուլ-Մաթինը, Նիլ Պատրիկ Հարիսը, Ջեսիկա Հենվիքը, Ջոնաթան Գրոֆը եւ Թոբի Օնվումերեն: Ինչպես ճշտել Է կինոստուդիան, այս դերասանական կազմը դեռեւս ամբողջը չԷ: Ռեժիսորներ Էնդի եւ Լարի Վաչովսկիների (ներկայում՝ Լիլլի եւ Լանա Վաչովսկիներ) «Մատրիցա» գիտաֆանտաստիկ եռերգության առաջին մասը վարձույթ Է մտել 1999 թվականին: Ժապավենն արժանացել Է չորս «Օսկար» մրցանակի: Հետագայում ֆիլմի սյուժետային գիծը շարունակվել Է նոր՝ «Մատրիցա: Վերաբեռնում» եւ «Մատրիցա: Հեղափոխություն» մասերով: Երկու ֆիլմերն Էլ Էկրան են բարձրացել 2003 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]