Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ  

Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Վերին Լարսի անցակետում կունենա մաքսային կցորդ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով կառավարությունն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ որոշմամբ հնարավոր կլինի ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում: «Մաքսային կցորդը գործելու է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Նա ունենալու է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ»,- ասաց ՊԵԿ նախագահը: 

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ  ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է, և շատ օպերատիվ աշխատում ենք: Մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները ոչ բոլոր հարցերով զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»:

 ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունեց այս որոշումը և վստահություն հայտնեց, որ կցորդի ներկայությունը Վերին Լարսում կդյուրացնի շատ հարցեր:

 Կցորդին պաշտոնում նշանակելու և ազատելու է ՀՀ կառավարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]