1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի 12-ին սկսվել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտրական տեղամասերը բացվել են ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) եւ կփակվեն 22:00-ին: Ողջ գիշերն ընթանալու Է ձայների հաշվարկը, եւ արդեն առավոտյան վերջնականապես պարզ կդառնա՝ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս շանս կունենա՞ իր համար լուծելու Brexit-ի դիլեման եւ առաջ շարժվելու, թե բրիտանական քաղաքականությունը կմնա «առկախված խորհրդարանի» պատանդը:

Սպասվում Է, որ ընտրական տեղամասերի փակումից շատ չանցած կհրապարակվեն BBC-ի Էկզիթպոլերի տվյալները, որոնցով կարելի կլինի նախնական պատկերացում կազմել քվեարկության արդյունքների վերաբերյալ: Խորհրդարանի ստորին պալատում կնտրվեն 650 պատգամավոր՝ Անգլիայում 553 ընտրատարածքներից, Շոտլանդիայում՝ 59, Ուելսում՝ 40 եւ Հյուսիսային Իռլանդիայում 18 ընտրատարածքներից: Կառավարություն կազմելու իրավունքը կստանա այն կուսակցությունը, որ ընդրությունների արդյունքներով պարզ մեծամասնություն կունենա Համայնքների պալատում:

Հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է YouGov սոցիոլոգիական ընկերությունը Sky News հեռուստաալիքի պատվերով, որը դրա արդյունքները հրապարակել Է դեկտեմբերի 10-ի երեկոյան, վկայում են, որ Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վստահորեն պահպանում Է առաջատարի դիրքը թագավորության խորհրդարանի՝ ընտրություններից առաջ եւ կարող Է 339 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում:

Հարցումը, որին մասնակցել Է 105,6 հազար մարդ, ցույց Է տալիս, որ թորիները կստանան ընտրողների ձայների 42,6 տոկոսը՝ 2017 թվականի ընտրությունների արդյունքներով 43,4 տոկոսի դիմաց այն դեպքում, երբ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կհավաքի ձայների 33,8 տոկոսը 2017 թվականի 41 տոկոսի համեմատությամբ: «Լիբերալ-դեմոկրատների» օգտին, որոնք երկու տարի առաջ ստացել Էին ընտրողների 7,6 տոկոսի աջակցությունը, իրենց ձայնը պատրաստ են տալ հարցվածների 13,6 տոկոսը: Brexit կուսակցությանը, որը հիմնվել Է այս տարվա հունվարին եւ առաջին անգամ Է մասնակցում ընտրություններին, հարցումը կանխատեսում Է բրիտանացիների 3,1 տոկոսի աջակցությունը:

Մեծ Բրիտանիայում գործող մեծամասնական ընտրական համակարգի առանձնահատկությունների հաշվառմամբ, ընտրություններում ուժերի նման դասավորությունը կապահովեր պահպանողականների վստահ մեծամասնությունը խորհրդարանում՝ 21 մանդատով ավելի, քան նախորդ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ լեյբորիստները (231 մանդատ), Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (41) եւ լիբերալ-դեմոկրատները (15) նույնիսկ միագումար իրենց տրամադրության տակ կունենային միայն 287 պատգամավորական աթոռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]