1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները

ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Նաիրա Մարգարյանը և նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկաիի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել է մասնավոր հատվածի զարգացման և ֆինանսական միջոցների հասանելիության հետ կապված խնդիրները։  

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքը։ Նա նշել է, որ ռազմավարության հիմքում ֆինանսական միջոցների հասանելիությունն է փոքր ու միջին բիզնեսի համար։ Քննարկվել են Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող ֆինանսավորման մեխանիզմները, սահմանաչափերը և պայմանները։ Անդրադարձ է եղել նաև պետական աջակցության գործիքակազմին։

Արտակ Քամալյանը ներկայացրել է իր նկատառումները ֆերմերային տնտեսությունների վարկավորման վերաբերյալ և առաջարկել քննարկել գյուղատնտեսության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ մասնագետների կողմից ներկայացվող գործիքների կիրառման հնարավորությունը։ Արտակ Քամալյանն անդրադարձել է նաև պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին։

Սուսաննա Սաֆարյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի առաջնահերթությունները։ Այնուհետև քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ հետ հնարավոր համագործակցության ուղղությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]