Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկարան հակազդել Է ԱՄՆ-ի Սենատի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստմանը

Անկարան հակազդել Է ԱՄՆ-ի Սենատի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին հանդես Է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կոնգրեսի երկու պալատների եւ հակաթուրքական շրջանակների կողմից պաշտպանություն գտած նախաձեռնությունները մեր ազգային անվտանգությանը վերաբերող ինքնիշխան որոշումները չհարգելու հերթական դրսեւորումն են,-ասված Է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:- Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ գործել ողջամտորեն եւ կառուցողական դիրք բռնել, որպեսզի վնաս չհասցվի մեր ընդհանուր նպատակներին, որոնք վերջին շաբաթներին վերահաստատվել են ամենաբարձր մակարդակով»: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեն դեկտեմբերի 11-ին հավանություն Է տվել Թուրքիայի եւ նրա ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների փաթեթին՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողության անցկացման եւ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: Այժմ փաստաթուղթը ներկայացվելու Է Սենատի ամբողջ կազմի քննարկմանը, որտեղ դրանում կարող են ուղղումներ մտցվել: Համանման փաստաթուղթը հոկտեմբերի վերջին հավանության Է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում Է սահմանափակումներ կիրառել այն անձանց դեմ, որոնք մեղսակից են ռազմական գործողությանը Սիրիայում, մասնավորապես, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նկատմամբ: Բացի այդ, նշվում Է փաստաթղթում, ամերիկյան վարչակազմը CAATSA օրենքի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին») շրջանակում պարտավոր Է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է քննարկել ամեարիկացի զինծառայողների համար Ինջիռլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: «Թուրքիան կարող Է ԱՄՆ-ին խնդրել՝ իր զինվորականներին դուրս բերել Ինջիռլիքի ավիաբազայից»,-նրա խոսքը մեջբերել Է Sabah թերթը: Ինչպես հայտարարել Է Չավուշօղլուն, Անկարան նաեւ կարող Է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]