Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բրազիլիայի նախագահը, հնարավոր Է՝ հիվանդ Է մաշկի քաղցկեղով

Բրազիլիայի նախագահը, հնարավոր Է՝ հիվանդ Է մաշկի քաղցկեղով

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 11-ին հայտարարել Է, որ, հնարավոր Է, ինքը հիվանդ Է քաղցկեղով: Այս խոստովանությամբ նա հանդես Է եկել լրագրողների առջեւ, որոնք հավաքվել Էին պաշտոնական նստավայրի դարպասների մոտ: Բոլսոնարուն հայտնել Է, որ եղել Է բժշկի մոտ, որտեղ հեռացրել են իր ականջի խալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես բաց գույնի մաշկ ունեմ, ամբողջ կյանքումս շատ եմ ձկնորսությամբ զբաղվել, գերադասում են ակտիվ ապրելակերպը, այնպես որ, հավանականություն կա, որ մաշկի քաղցկեղ ունեմ»,- մեջբերում Է պետության ղեկավարի խոսքը Globo թերթը:

Բրազիլիայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մաշկի քաղցկեղին Է բաժին ընկնում երկրում չարորակ ուռուցքների շուրջ մեկ երրորդը: Առավել հաճախ այն հանդիպում Է 40-ից բարձր տարիքի բաց գույնի մաշկով մարդկանց մոտ: Հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից մեկը երկար ժամանակ արեւի տակ մնալն Է: Իր ինքնազգացողության մասին հարցին Բոլսոնարուն կատակով պատասխանել Է, որ «(Անտոնիու Համիլտոն) Մոուրաուն առայժմ դեռ կմնա որպես երկրորդ դեմք»:

Ըստ Բրազիլիայի Սահմանադրության՝ պետության ղեկավարի մահվան դեպքում նրա տեղն զբաղեցնում Է փոխնախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]