Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բաղդադում բողոքողները պահանջներ են առաջադրել Իրաքի վարչապետի պաշտոնի թեկնածուներին

Բաղդադում բողոքողները պահանջներ են առաջադրել Իրաքի վարչապետի պաշտոնի թեկնածուներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բողոքի ակցիաների մասնակիցները, որոնք հրաժարվում են հեռանալ Բաղդադի կենտրոնի Թահրիր հրապարակից, իրենց պահանջներն են ներկայացրել երկրի վարչապետի պաշտոնի հավակնորդներին: Յոթ պայմանից բաղկացած ցուցակը, որոնց պետք Է համապատասխանի կառավարության ապագա ղեկավարը, հրապարակել Է «Մագազին նյուս» տեղեկատվական պորտալը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, բողոքի ակցիաների մասնակիցների կարծիքով՝ կաբինետի ղեկավարի պաշտոնի թեկնածուն պետք Է լինի անկախ քաղաքական գործիչ, որը կապված չԷ կուսակցությունների եւ քաղաքական շարժումների հետ,չի եղել կառավարության, խորհրդարանի կամ իշխանության տեղական մարմինների կազմում, չունի կրկնակի, կամ իրաքյանից բացի, այլ քաղաքացիություն, 55-ից բարձր տարիքի չԷ, ապագայում չի հավակնում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, արատավորված չԷ կոռուպցիայով, համարձակ Է, ազնիվ եւ արձագանքում Է ժողովրդի պահանջներին:

Ինչպես այդ կապակցությամբ հայտնել Է Al-Sabah al-Jadeed հրատարակությունը, «պատգամավորների մեծամասնությունը հակված Է համաձայնել բողոքավորների պահանջներին»:

Մինչդեռ երեք օրից լրանում այն ժամկետը, որը Սահմանադրությամբ հատկացված Է կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուին որոշելու համար՝ նոյեմբերի 30-ին հրաժարական տված Ադել Աբդել Մահդիի փոխարեն: Այդ պաշտոնի հավակնորդ դեռեւս չկա: Խորհրդարանի երեք հիմնական խմբակցություններից երկուսը հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին:

Իրաքում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության մարդու իրավունքների գրասենյակի՝ դեկտեմբերի 11-ին հրապարակված զեկույցում նշվում Է, որ նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել Է առնվազն 170 մարդ, վերքեր Է ստացել 2264 հոգի:

«Այս տվյալները պետք Է դիտարկվեն որպես նախնական: Ի տարբերություն նախորդ պրակտիկայի, Իրաքի կառավարությունը ՄԱԿ-ի առաքելությանը թույլ չի տվել հիվանդանոցներից պաշտոնական տվյալներ ստանալ ցույցերի ընթացքում տուժածների վերաբերյալ կամ հիվանդանոցներ այցելել նրանց հարցման համար»,-նշվում Է փաստաթղթում: Իսկ ընդամենը հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում սպանվել Է առնվազն 414 մարդ, վերքեր Է ստացել 8758 հոգի, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Ընդսմին թեթեւ վիրավորումներից, ներառյալ արցունքաբեր գազից թունավորումը, տուժածների թվաքանակը կարող Է հասնել 19 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]