1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանները բերման են ենթարկել թոշակ հատկացնելու պատրվակով տուն մտած ու փող գողացած անձին

Ոստիկանները բերման են ենթարկել թոշակ հատկացնելու պատրվակով տուն մտած ու 
փող գողացած անձին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Սեբաստիա փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Շենգավիթի ոստիկանները հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ բերման ենթարկվածը երիտասարդը դեկտեմբերի 7-ին թոշակ հատկացնելու պատրվակով մտել է Եղբայրության փողոցի տներից մեկն ու, օգտվելով տանտիրոջ անուշադրությունից, գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը։

«Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]