1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն և Ավստրիան համագործակցելու են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

Հայաստանն և Ավստրիան համագործակցելու են շրջակա միջավայրի պաշտպանության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այսօր Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը։

Հուշագիրը նպատակ ունի միասնական ջանքերով նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ հուշագրի կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Երկու երկրի նախարարությունները հուշագրով հաստատել են համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման, ջրային ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի մոնիտորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործման, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, էկոտուրիզմի և ոլորտին առնչվող այլ հարթություններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]