Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Կենդանի նկար» ծրագրի 
շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանում ցուցադրվում էր հայ նկարիչ Վահան Խորենյանի «Երևանի շինարարները» կտավը, որտեղ ներկայացված են հատվածներ վարդագույն Երևանի շինարարությունից:

Ցուցասրահում մի կողմում կախված էր նկարչի կտավը, իսկ մյուս կողմում դատարկ շրջանակ, որտեղ ցուցադրվեց եռալեզու կենդանացած կտավը:

«Ծրագիրը կոչվում է «Կենդանի նկար», որովհետև նորագույն տեխնոլոգիաների միջոցով այցելուների աչքի առջև պրոեկցիոն ցուցադրությամբ՝ բնօրինակ նկարը «կենդանանում է»: Անիմացիան հայերեն, ռուսերեն և անգլերեն , ինչը միտված է արտաքին զբոսաշրջության զարգացմանը, քանի որ թանգարանները պետք է ժամանակի պահանջներին համընթաց քայլեն: Կարծում եմ, որ եկող տարի, 2020 թվականին հնարավորություն կունենանք ծրագիրը ցուցադրել ամբողջ տարի, ինչի արդյունքում կունենանք ավելի շատ այցելուներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Վահան Խորենյանի որդին՝ նկարիչ Սուրեն Խորենյանը նշեց, որ իր հայրը, կտավում շինարարների մեջ պատկերել է նաև ինքն իրեն:

«Հայրս՝ լինելով շատ խորը արվեստագետ, միշտ ողջունում էր նորարարությունները: Համոզված եմ, որ այս նորարարությունը, երբ հնարավոր է կենդանացնել կտավը, ինքն անպայման կողջուներ»,- շեշտեց Սուրեն Խորենյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]