Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արդարադատության փոխնախարարը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՄԻՊ ոլորտի բարեփոխումները

Արդարադատության փոխնախարարը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՄԻՊ 
ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 11-ին  ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարա­րության գենդերային և հակամարտությունների հարցերով թիմի ղեկավար, նախա­րարության կանանց խաղաղության և անվտանգության (ԿԽԱ), զինված հակամար­տություններում երեխաների իրավունքների և սեռական շահագործման հարցերով ներկայացուցիչ Ֆեյ Մինշալի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը, ողջունելով հյուրերին, ընդհանրական գծերով ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Կառավարության գործողությունները՝ այդ համատեքստում կարևորելով մշակվող ՄԻՊ ազգային ռազմավարության փաստաթուղթը, որում արտացոլված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը և տրված են թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին՝ խոշտանգումների կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և այլն:

Ռազմավարության նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման փուլում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է թափանցիկության, հաշվետվողականության և իրազեկման ապահովման աշխատանքները, ինչպես նաև իրավապահ համակարգի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարունակականությունը:

Խոսելով համագործակցության զարգացման հեռանկարներից՝ փոխնախարարը գերազանց է գնահատել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ փոխգործակցության ներկայիս մակարդակը:

Հանդիպման ավարտին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]