Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ԱԺ-ում ցուցահանդես-վաճառքով ներկայացրել են իրենց աշխատանքները

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ԱԺ-ում ցուցահանդես-վաճառքով ներկայացրել 
են իրենց աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Փրկություն» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկա են եղել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ողջունելով ներկայացված աշխատանքների հեղինակներին, կարեւորել է նմանատիպ միջոցառումները եւ նշել, որ դրանք պետք է կազմակերպել առավել հաճախ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինտեգրվել հասարակությանը:

«Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի հիմնադիր Արփինե Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառույցը գործում է 20 տարի: Երեխային հարազատներից չօտարելու եւ ընտանիքի անդամների առօրյա հոգսերը դյուրացնելու նպատակով՝ կենտրոնում  իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամք: Արփինե Աբրահամյանի խոսքով՝ ցուցահանդեսը լավ հնարավորություն է մտավոր խնդիր ունեցող անձի կարողությունները եւ աշխատանքային հմտությունները ներկայացնելու համար:

Ցուցադրված աշխատանքների վաճառքից ստացված հասույթի կեսը կհատկացվի հեղինակին, իսկ մյուս մասը կտրամադրվի կենտրոնին՝ աշխատանքային պարագաներ ձեռք բերելու նպատակով:

Կենտրոնի շահառու Ալեքսանդր Բայդրելովի  կողմից Արարատ Միրզոյանին փոխանցվել է  «Կյանքը շարունակվում է» կավե աշխատանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]