1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտարարվել Է «Տանը մենակ» ֆիլմի վերաթողարկման դերասանական կազմը

Հայտարարվել Է «Տանը մենակ» ֆիլմի վերաթողարկման դերասանական կազմը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տանը մենակ» ֆիլմի վերաթողարկմանը մասնակցելու են Արչի Յեթսը, Էլլի Քեմփերը եւ Ռոբ Դելանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն: Յեթսը, որն ավելի վաղ նկարահանվել Է «Ջոջո ճագարը» ֆիլմում, կմարմնավորի նոր հերոսի, այլ ոչ թե օրիգինալ ֆիլմից Քեւին Մաքքալիսթերին:

Ավելի վաղ ենթադրվում Էր, որ Քեմփերը եւ Դելանին կինոնկարում լինելու են Յեթսի ծնողները, բայց իրազեկ աղբյուրները պնդում են, որ նրանք կարող են մարմնավորել այլ զույգի, որը ոչ մի առնչություն չունի նրա հետ: «Տանը մենակ» առաջին ֆիլմը վարձույթում հավաքել Է 476,7 մլն դոլար, երկրորդ մասը նույնպես մեծ հաջողություն Է ունեցել:

Որպես կինոնկարի ռեժիսոր հանդես կգա Դեն Մազերը, իսկ սցենարը գրում են Մայքի Դեյը եւ Սթրիթեր Զայդելը: Պրեմիերայի ամսաթիվն առայժմ չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]