Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 12-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 12-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները: 

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Կկայանա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Երևանում կանցկացվի ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում: Ներկա կլինի ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայ-ռուսական սլավոնական համալսարանում հանդես կգա դասախոսությամբ:

Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն հրավիրված ասուլիսում կամփոփի անցնող տարին և կներկայացնի 2020-ի անելիքները:

Հայաստանի ազգային պատկերասրահը պատրաստվել է մեծածավալ ցուցահանդեսի՝ «Արևելքը և հայ արվեստը» խորագրով՝ ներկայացնելով ավելի քան 200 ցուցանմուշ:

Հայաստանի ազգային գրադարանում կհյուրընկալվեն ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը: Գրադարանի թամանյանական մասնաշենքում կբացվի «Մանսուրյանը եւ գրականությունը» ցուցադրություն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]