1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում 2020-ին բակերի հիմնանորոգման և կառուցման համար կծախսվի 1 մլրդ 34 մլն դրամ

Երևանում 2020-ին բակերի հիմնանորոգման և կառուցման համար կծախսվի 1 մլրդ 34 
մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2020 թվականի համայնքային բյուջեով բակերի հիմնանորոգման և նորերի ստեղծման համար նախատեսվել է 1 մլրդ 34 մլն 100 հազար դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այդ միջոցների շրջանակում նախատեսված է նաև, որ բակերն, ըստ անհրաժեշտության, կհամալրվեն նոր մարզասարքերով: Բակերում ֆուտբոլի մինի դաշտերը հաջորդ տարի համայնքային բյուջեով չեն կառուցվելու, սակայն այդ բացը կլրացվի այլ ձևով: Մասնավորապես «Ակտիվ քաղաքացի» հարթակի շրջանակներում նախատեսվում է մի քանի մարզահրապարակի կառուցում։

Քաղաքապետարանից նշում են, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քաղաքացիների կողմից եղել են բակերի բարեկարգման մի քանի նոր գաղափարներ, որոնք 2020 թվականին ծրագրի բյուջեով կյանքի կկոչվեն:

Ինչ վերաբերում է այն բակերին, որտեղ դեռ շարունակում են գերակշռել ավտոտնակները, ապա քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Երևանի գոտիավորման նախագծերի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում իրականացվելու է խաղահրապարակների բարեկարգման նորմերի ստեղծման աշխատանքը: Ըստ ծրագրի՝ վարչական շրջաններում,մասնավորապես շենքերի բակային հատվածներում  իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ: Ծրագիրը մասնավորապես վերաբերում է անկազմակերպ տեղադրված ավտոտնակների, ինչպես նաև խարխուլ շինությունների ծանրաբեռնված տարածքների մաքրմանը, տեղում ստորգետնյա ավտոկայանատեղերի, իսկ վերգետնյա հատվածներում հանգստի, ժամանցի, մանկական խաղահրապարակների պատրաստմանը, կանաչապատմանն ու բարեկարգմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]