Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աֆղանստանում պայթյունից վիրավորվածների թիվը հասել Է 73-ի

Աֆղանստանում պայթյունից վիրավորվածների թիվը հասել Է 73-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական խմբավորումն ստանձնել Է Աֆղանստանի Բաղրամի շրջանում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում հարձակման պատասխանատվությունը, տուժածների թիվը հասել Է 73-ի, եւս երկու մարդ զոհվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի եւ 62 տուժածի, այդ թվում՝ վրացի հինգ զինվորականների մասին: Ինչպես հայտնել Է Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը, երկու մարդ զոհվել Է, տուժածների թվաքանակը հասել Է 73-ի: Ալիքի տվյալներով՝ թալիբների հետ մարտերը շարունակվում են, հարձակվողներից երեքն սպանված են եւ մեկը՝ ձերբակալված: Եվս երեք զինյալներ դեռեւս դիմադրություն են ցույց տալիս: 1 TV news հեռուստաալիքը հայտնել Է, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական խմբավորումը: Ավտոմոբիլում տեղադրված ռումբը դեկտեմբերի 11-ի առավոտյան պայթել Է Փարվանի նահանգում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում:

Բացի այդ, անհայտ անձինք հրաձգություն են սկսել: Ինչպես հայտնել Է երկրում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչը, գրոհն ուղղված Էր ռազմաբազայից ոչ հեռու կառուցվող հիվանդանոցի դեմ: Նրա խոսքով՝ Աֆղանստանի եւ դաշնակիցների զինուժերը հարձակումը դիմագրավել են առանց կորուստների: Պայթյունի հետեւանքով վնասվել ու ավերվել են շենքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]