Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքում բողոքների մեկ ամսվա ընթացքում առնվազն 170 մարդ Է զոհվել. ՄԱԿ

Իրաքում բողոքների մեկ ամսվա ընթացքում առնվազն 170 մարդ Է զոհվել. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել Է առնվազն 170 մարդ, վերքեր Է ստացել 2264 հոգի: Այդ մասին ասված Է Իրաքում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 11-ին:

«Այս տվյալները պետք Է դիտարկվեն որպես նախնական: Ի տարբերություն նախորդ պրակտիկայի, Իրաքի կառավարությունը ՄԱԿ-ի առաքելությանը թույլ չի տվել հիվանդանոցներից պաշտոնական տվյալներ ստանալ ցույցերի ընթացքում տուժածների վերաբերյալ կամ հիվանդանոցներ այցելել նրանց հարցման համար»,-նշվում Է փաստաթղթում:

Իսկ ընդամենը հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում սպանվել Է առնվազն 414 մարդ, վերքեր Է ստացել 8758 հոգի, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Ընդսմին թեթեւ վիրավորումներից, ներառյալ արցունքաբեր գազից թունավորումը, տուժածների թվաքանակը կարող Է հասնել 19 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]