Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

iPhone-ը հայտարարվել է տասնամյակի մեծագույն գաջեթը

iPhone-ը հայտարարվել է տասնամյակի մեծագույն գաջեթը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Verge հրատարակությունը կազմել Է, խմբագրության կարծիքով, վերջին տասնամյակի հարյուր գլխավոր դեւայսներից բաղկացած ցուցակը: Տասնամյակի մեծագույն գաջեթ Է հայտարարվել iPhone 4-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեդիայի գլխավոր խմբագիր Նիլ Փաթելի խոսքով՝ 2010 թվականի թողարկման սարքն ամենագեղեցիկ, ինովացիոն եւ ազդեցիկ սմարթֆոնն Է շուկայում: Հոդվածում ասվում Է, որ Apple-ի ֆլագմանը դարձել Է առաջին հեռախոսը, որն ստացել Է ապակուց եւ մետաղից պատրաստված կորպուս, A4 բեկումնային չիպ, ցնցող Retina դիսփլեյ եւ հարմար օպերացիոն համակարգ:

Երկրորդ տեղում հայտնվել Է Amazon-ի Echo սմարթ-կոլոնկան, որը խելացի դեւայսների ամերիկյան շուկայի առաջատարներից մեկն Է, երրորդ հորիզոնականում տեղավորել են MacBook Air դյուրակիր նոութբուքը: Առաջին տասնյակում տեղ են գտել Apple-ի եւս երկու արտադրանք՝ AirPods Pro նոր ականջակալները (վեցերորդ հորիզոնական) եւ Apple Watch 3 խելացի ժամացույցները (յոթերորդ տեղ): Չորրորդ դիրքում հրատարակության խմբագրությունը տեղավորել Է Samsung Galaxy S6 ժողովրդականություն վայելող սմարթֆոնը, որը թողարկվել Է 2015 թվականին, հինգերորդում Tesla Model S Էլեկտրաքառն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]