Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները

Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա փաստական տվյալներ են ձեռք բերվել Կորնիձոր համայնքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ կեղծ արձանագրության հիման վրա 2016 թվականին Կորնիձոր համայնքի արոտօգտագործողների միավորման նախագահ է նշանակվել հենց համայնքի ղեկավարը, որն իրեն ամրագրել է որպես միավորման միակ վարձու աշխատող։ Այնուհետև համայնքի կարիքների համար ձեռք բերված 12 միավոր գյուղատնտեսական տեխնիկան օգտագործել է անձնական կարիքների համար։ Մասնավորապես, 2017-ից 2018 թվականների ընթացքում իրեն և այլ անձանց պատկանող վարելահողերում համայնքին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայով կատարվել են մի շարք աշխատանքներ։ Բացի այդ, հիշյալ ժամանակահատվածում Կորնիձոր համայնքի ղեկավարը Տեղ համայնքի հետ կնքել է աղբահանություն իրականացնելու պայմանագիր և կատարված աշխատանքների դիմաց ստացած 4 միլիոն 960 հազար դրամից ավելի գումարը յուրացրել է։
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին՝ հետագա քննության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am