Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված գրող Հրաչյա Հովհաննիսյանի հոբելյանին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված գրող Հրաչյա 
Հովհաննիսյանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակի կապակցությամբ «ՀայՓոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով նամականիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Մարումն իրականացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, կրտսեր Հրաչյա Հովհաննիսյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Հրաչյա Հովհաննիսյանը մեծատաղանդ բանաստեղծ էր, որին շատ էին սիրում, և նրա հոբելյանի կապակցությամբ այսօր ծաղիկներ խոնարհեցինք նրա գերեզմանին, օրը նշանավորեցինք Տերյան, 59 հասցեում Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող  հուշատախտակի բացմամբ: Նախատեսում ենք հաջորդ տարվա սկզբին Գրողների միության մեծ դահլիճում նշել Հովհաննիսյանի 100-ամյակը` գրողների շրջանակում, իսկ հետո պետական, կառավարական հանդիսություն կիրականացվի»,-տեղեկացրեց Էդվարդ Միլիտոնյանը:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 60 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է Հրաչյա Հովհաննիսյանը: Նամականիշի խորապատկերին ներկայացված են հատվածներ հեղինակի բանաստեղծություններից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]