Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր Զելանդիան հրաբխի ժայթքումից հետո 1,2 մլն քառ սանտիմետր դոնորական մաշկ Է խնդրել ԱՄՆ-ից

 Նոր Զելանդիան հրաբխի ժայթքումից հետո 1,2 մլն քառ սանտիմետր դոնորական մաշկ 
Է խնդրել ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ Է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին հայտնել Է TVNZ հեռուստաալիքը:

Օքլենդ քաղաքի Մանուկաու օկրուգի առողջապահության վարչության պետ Փիթեր Ուոթսոնի խոսքով՝ դոնորական մաշկը, որն ստացվում Է այլ երկրներից, արդեն ուղարկել են ավստրալական Վիկտորիա նահանգի դոնորական հյուսվածքների բանկ եւ Սիդնեյ քաղաքի օրգանների եւ հյուսվածքների դոնորական ծառայություն: Ավստրալիան տուժածների հետագա փոխպատվաստման համար հանձնել Է արդեն 20 հազար քառակուսի սանտիմետր հյուսվածք: Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած Պլենտի ծոցի Ուայթ-Այլենդ նորզելանդական կղզում հրաբխի ժայթքումն սկսվել Է դեկտեմբերի 9-ին: Ըստ ոստիկանության տվյալների, ժայթքման պահին դրա շրջակայքում եւ կղզում գտնվում Էր 47 մարդ, որոնց թվում եղել են նորզելանդացիներ եւ զբոսաշրջիկներ՝ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Մալայզիայից: Մեկ մարդ զոհվել Է, եւս 38-ը տեղափոխվել են Վակատանի օկրուգի հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նրանցից հինգը մահացել են: Կղզում մնացած ութ մարդու ճակատագիրն առաջվա պես անհայտ Է: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է: Նախորդ ժայթքումն արձանագրվել Է 2012 թվականի վերջին - 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն Է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց Է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]