1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանները բացահայտել են 16-ամյա պատանու դանակահարության դեպքը

Ոստիկանները  բացահայտել են 16-ամյա պատանու դանակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13․15-ի սահմաններում,  ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել թիվ 114 դպրոցում։ 11-րդ դասարանցիների միջև անհիմն ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։ Հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]