1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արայիկ Հարությունյանը բացառում է ընտրակեղծիքները Արցախի նախագահի ընտրություններում

 Արայիկ Հարությունյանը բացառում է ընտրակեղծիքները Արցախի նախագահի 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը բացառում է, որ 2020թ. Արցախի նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը նշեց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Բացառում եմ, որ ընտրակեղծիքներ կլինեն, որովհետև Արցախում երբեք նման բան չի եղել»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուների մեծ թվի շուրջ այն խոսակցություններին, թե դա մասնատվածության ապացույց է, Հարությունյանը նշեց, որ Ղարաբաղը եղել և շարունակելու է լինել միասնական:

«Արցախում մասնատվածություն չկա, դա ժողովրդավարության ապացույց է: Մասնակցային ընտրություններ են լինելու, Ղարաբաղը շարունակելու է լինել միասնական: Որևէ մեկը թող չկասկածի Արցախի միասնականությանը»,- նշեց նա:

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է մասնակցել 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]