Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադայում թռիչք Է կատարել ամբողջությամբ Էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը

Կանադայում թռիչք Է կատարել ամբողջությամբ Էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առաջին առեւտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում Է Էլեկտրականությամբ, դեկտեմբերի 10-ին թռիչք Է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այդ մասին վկայում Է Harbour Air Seaplanes ընկերության հաղորդագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թռիչքը հնարավոր Է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի՝ Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռներ արտադրող խոշորագույն ավիաընկերության, ինչպես նաեւ magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ, որը «հեղափոխություն Է իրականացնում Էլեկտրական ավիացիայի ոլորտում»:
«(Ընկերություններն) այսօր հայտարարել են ամբողջովին Էլեկտրականությամբ աշխատող աշխարհում առաջին առեւտրային ինքնաթիռի հաջող թռիչքի մասին: Այսօր առավոտյան… Կանադայի Ռիչմոնդ քաղաքում տեղի Է ունեցել ePlane-ի՝ de Havilland Canada DHC-2 Beaver մակնիշի վեցտեղանոց ինքնաթիռի հաջող թռիչքը, որն ուժեղացված Է 750 ձիաուժ հզորությամբ magni500 շարժիչով… Այդ պատմական թռիչքը նշանավորում Է երրորդ՝ Էլեկտրական դարաշրջանի սկիզբը ավիացիայում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ ընկերությունում նշել են, որ ինքնաթիռը վարել Է Harbour Air-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Գրեգ Մաքդուգալը: Նրա խոսքով՝ այդ թռիչքը «մտել Է պատմության մեջ»:
Ինքնաթիռի շարժիչը, ինչպես հավաստիացրել Է ընկերությունը, «ինքնաթիռների սնուցման մաքուր եւ արդյունավետ եղանակ Է ապահովում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am